Նորություններ
-
12 մայիս 2020
Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանն այցելել են Տավուշի մարզ
Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանն այցելել են Տավուշի մարզ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը գտնվում են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, որի հարակից տարածքում օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով լուսանկարվել էր կովկասյան ընձառյուծը։
-
11 մայիս 2020
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրի արդյունքներն արդեն շոշափելի են
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրի արդյունքներն արդեն շոշափելի են
700 հազարական դրամ դրամաշնորհների տրամադրման արդյունքում Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքում մեկնարկել են մեղվաբուծության, այգեգործության և անասնապահության ձեռնարկատիրական ծրագրեր։
-
11 մայիս 2020
Գագիկ Ամիրյան - Ոսկե մեդալի շնորհում
Գագիկ Ամիրյան - Ոսկե մեդալի շնորհում
Շրջակա միջավայրի նախարարի հրամանով «Բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար» այսօր գերատեսչական ոսկե մեդալ է շնորհվել «My forest Armenia» հասարակական կազմակերպության տնկարանային տնտեսության ղեկավար Գագիկ Ամիրյանին:
-
11 մայիս 2020
Ազոտի երկօքսիդի պարունակությունը Երևանում
Ազոտի երկօքսիդի պարունակությունը Երևանում
Ապրիլի 26-ից մինչ մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում (ապրիլի 5-12-ի համեմատությամբ) դիտվել է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի աճ՝ մոտ 14%-ով։.
-
7 մայիս 2020
Հարգելի հայրենակիցներ,
Հարգելի հայրենակիցներ,
սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ցանկանում եմ հանդես գալ վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։
Աշխատանքները իրականացվել են նախարարության և ենթակա կառույցների ջանքերով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին, հպարտ եմ Ձեզնով։
Այո, մեր աշխատանքները այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան և հնչեղություն չստացան, միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով քան աղմուկ հանելով։
Շրջակա միջավայրի նախարարության ողջ անձնակազմը, չնայած հնչող քննադատություններին ու հաճախ անարդար վերաբերմունքին, արել է առավելագույնը՝ տասնամյակներով ժառանգած խնդիրները լուծելու համար։
Չի կարող կառուցվել և հզորանալ որևէ պետություն, եթե չհարգվի պետական ծառայողի աշխատանքը՝ առաջին կարգի մասնագետից մինչև վարչապետ և նախագահ։
Մեր բոլոր գործողություններում մեզ առաջնորդել է միայն և միայն պետական շահը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի ապահովումը։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության իմ գործընկերներին՝ համագործակցության ու միասնական ջանքերի համար։
Ի վերջո, շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է՝ անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից։
Իրականացված աշխատանքը պայմանականորեն բաժանել եմ խմբերի․