Նորություններ
-
24 սեպտեմբեր 2020
Միջազգային փորձագետի թափուր պաշտոն
Միջազգային փորձագետի թափուր պաշտոն
Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ԵՄ-ն շրջակա միջավայրի համար ծրագրի «Ոլորտային ներդրումային պլանավորում և ծախսերի և օգուտների համեմատական վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը աջակցում է «կանաչ աճի» առանձին ոլորտներում ներդրումային կարիքների գնահատման համար, ինչը հնարավորություն կտա երկրին բացահայտել ազգային ներդրումների բացերը և ձևավորել ֆինանսական ռազմավարության համար անհրաժեշտ առաջարկներ։
-
24 սեպտեմբեր 2020
«ՄՂԱՐԹԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն
«ՄՂԱՐԹԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։
-
24 սեպտեմբեր 2020
ԱՂՏՈՏՎԱԾ ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼՆԵՐԸ՝ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
ԱՂՏՈՏՎԱԾ ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼՆԵՐԸ՝ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողության ներքո 11 կամավորներ և երկու հասարակական կազմակերպություն (BirdLinks Armenia և PEES) շարունակում են հետևել և խնամել դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին աղտոտված արագիլներին։ Աշխատանքներն իրականացվել են Fauna Zoo վերականգնողական կենտրոնում։
-
24 սեպտեմբեր 2020
Կանաչ կլիմայի հիմնադրամի Քարտուղարությունը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։
Կանաչ կլիմայի հիմնադրամի Քարտուղարությունը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը
Աջակցության գումարը կազմում է 254,007 ԱՄՆ դոլար և ուղղվելու է Հիմնադրամում հավատարմագրման ենթակա հավանական կազմակերպությունների ներուժի հզորացմանը, կարողությունների բացահայտմանը և կարիքների վերհանմանը։
-
24 սեպտեմբեր 2020
ԷԿՈՏՈՒՐԻԶՄԸ՝ ԶԱՐԳԱՑՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
ԷԿՈՏՈՒՐԻԶՄԸ՝ ԶԱՐԳԱՑՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
Շրջակա միջավայրի նախարարությունը սեպտեմբերի 25-ին նախաձեռնել է մասնագիտական հանդիպում-քննարկում՝ Հայաստանում գործող տուրիստական երկու տասնյակից ավել գործակալությունների ներկայացուցիչների հետ։