Նորություններ
-
1 հունիս 2022
«Բնությունը երեխաների աչքերով» բնանկարների ցուցադրություն
Երևանի բուսաբանական այգում կայացավ Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպված «Բնությունը երեխաների աչքերով» խորագրով նկարների ցուցադրությունը՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության օրվան։
-
31 մայիս 2022
Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահման և օգտագործման գործընթացն ավելի կանոնակարգված և վերահսկելի կդառնա
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունները։
-
31 մայիս 2022
Լայպցիգում մեկնարկել է Ջրանցքների միջազգային համաժողովը
ՀՀ վարչապետի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (Լայպցիգ) մասնակցում է Ջրանցքների միջազգային համաժողովին։
-
31 մայիս 2022
Ստուգումների արդյունքում մանրաձկան որսի դեպքեր չեն հայտնաբերվել
Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ ստուգելու մանրաձկան որսը։
-
31 մայիս 2022
Առաջին ինտենսիվ այգիները՝ Գոշ գյուղում
Շրջակա միջավայրի նախարարության՝ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրով գյուղի մերձակա այս հողամասերում մայիսի սկզբից սկսված այգետունկը գյուղացիներին կապահովի հավելյալ եկամտով՝ նվազեցնելով անտառահատումների ռիսկերը, 3 փուլով ծրագիրը մեկնարկել է անցյալ տարի: