Նորություններ
-
28 մարտ 2022 Մեկնարկել է Էկոլոգիական կայուն պետական գնումներին աջակցելու տեխնիկական գործիքների և քաղաքականությունների վերաբերյալ աշխատաժողովը Այսօր մեկնարկել է Էկոլոգիական կայուն պետական գնումներին աջակցելու տեխնիկական գործիքների և քաղաքականությունների վերաբերյալ աշխատաժողովը։Այն կտևի մարտի 28-29-ը։
-
28 մարտ 2022 Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական կազմակերպությունների կողմից ահազանգ է ստացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում արջի հարձակումների և քաղաքացիներին ու նրանց տնտեսություններին պատճառած վնասների վերաբերյալ։
-
28 մարտ 2022 Հայաստանում կարգելվի սնդիկի արտադրությունը, ներկրումն ու արտահանումը Հայաստանում կարգելվի սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքների արտադրությունը, ներկրումը և արտահանումը:
-
28 մարտ 2022 Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին Շրջակա միջավայրի նախարարություն - WWF-Հայաստան համագործակցությունը տարիների պատմություն ունի, որի շրջանակներում գերատեսչությունը հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է բազմաթիվ կարևորագույն բնապահպանական ծրագրեր, որոնք միտված են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների զարգացմանը և հզորացմանը։
-
25 մարտ 2022 Հանրային լսման հրավեր Հարգելի՛ քաղաքացիներ Սույն թվականի ապրիլի 11-ին ժամը՝ 14։00 հրավիրում ենք մասնակցելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպվող բաց հանրային լսմանը։