Նորություններ
-
7 հունիս 2022
Օձերի վերաբերյալ ահազանգերը նախորդ տարվանից ավելի չեն, պարզապես այս տարի դրանք ավելի ուշ են ակտիվացել
Ամառը Հայաստանում սկսվել է օձերի վերաբերյալ ակտիվ ահազանգերով: Մասնագետները հորդորում են հայտնաբերելու դեպքում օձին բռնելու փորձեր չանել. եթե չեք տարբերում՝ օձը թունավոր է, թե՝ ոչ, ցանկալի չէ մոտենալ:
-
7 հունիս 2022
Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներին երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի համար պատվոգրեր հանձնվեցին
Շրջակա միջավայարի համաշխարհային օրվա առթիվ նախարար Հակոբ Սիմիդյանը պատվոգրեր է հանձնել նախարարության աշխատակիցներին՝ իր երախտագիտությունն հայտնելով գործընկերներին երկար տարիների բարեխիղճ աշխատանքի, նվիրումի և շրջակա միջավայրի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար։
-
7 հունիս 2022
Կայացել է անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավման նպատակով կազմակերպված աշխատաժողովը
Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» EU4Sevan ծրագրի մարզային գրասենյակում տեղի ունեցավ «Անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված»:
-
6 հունիս 2022
Կլիմայի փոփոխություն. ինչպես իրականացնել ուսումնական նախագծային աշխատանքներ
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի» 2022 թվականի հետազոտության՝ դեռահասների 90%-ը պատրաստ է ավելին սովորելու կլիմայի փոփոխության մասին, և նրանց համար նախընտրելի աղբյուրը դպրոցի ուսուցիչներն են և դպրոցի տնօրենությունը:
-
6 հունիս 2022
Հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած բեզոարյան այծ
Ի պատասխան լրատվամիջոցներում հայտնված «Որսագողություն Խոսրովի անտառում. ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած բեզոարյան այծ» վերտառությամբ գրառման, հայտնում ենք հետևյալը։
Տեղեկատվությունը ստանալուց հետո Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանի աշխատակիցները օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են դեպքի վայր։