Նորություններ
-
30 մայիս 2022
Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի կողմից 2022 թվականի մայիսի 10-ից մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 36 դեպք, որից 18 դեպքով հաշվարկվել է 9.351.806 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 101.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.630.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
-
30 մայիս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։
-
30 մայիս 2022
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է քաղաքացիների և քննարկել նրանց հուզող հարցերը։
-
27 մայիս 2022
Սույն թվականի հունիսի 3-ին անտառներում մեկնարկելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները
Միջոցառումներն իրականացվելու են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի՝ Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում գտնվող վնասատուներով վարակված անտառային տարածքներում:
-
27 մայիս 2022
Գործողություններ Օրհուսի կոնվենցիային անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ
Մայիսի 26-ին ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կազմակերպվել էր «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության» մասին կոնվենցիային (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա) համապատասխանեցման գործողությունների պլանի մշակման քննարկում: