Նորություններ
-
6 հունիս 2022
Սույն թվականի հունիսի 7-ից Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ
Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:
Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։
-
6 հունիս 2022
Շրջակա միջավայրի օրը «Դիլիջան» ազգային պարկում նշանավորվեց էկոկրթական միջոցառմամբ
«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ում գեղեցիկ բնապահպանական, էկոկրթական միջոցառմամբ ամփոփվեցին «Շրջակա միջավայրն առանց պլաստիկի» մրցույթի արդյունքները։
-
6 հունիս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Ստոկհոլմ+50» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված առաջնորդության երկխոսությանը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Ստոկհոլմ+50» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված առաջնորդության երկխոսությանը:
Առաջնորդության երկխոսությունները կոչված են նպաստելու «Ստոկհոլմ+50»-ի արդյունքներին` տրամադրելով հստակ առաջարկներ և գործողությունների կոչեր բոլոր մակարդակներում:
-
6 հունիս 2022
Տեղեկություններ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում մեծ քանակությամբ խլուրդների անկման մասին
Հարգելի քաղաքացիներ,
ֆեյսբուքյան խմբերում տեղեկություններ են տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։
-
5 հունիս 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի շնորհավորական ուղերձը Շրջակա միջավայրի միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր շրջակա միջավայրի միջազգային օրն է։
«Միայն մեկ Երկիր մոլորակ». այսպիսին է 2022-ի շրջակա միջավայրի միջազգային օրվա կարգախոսը։