Նիստին մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարութունյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանը, Մանթաշյանց գործարարների միության անդամ Սուրեն Մելիքյանը և Հայաստանի երկրաբանների միություն ՀԿ-ի ներկայացուցիչ Յուրիկ Հակոբյանը։
Նիստի օրակարգում ընդգրկված էր թվով 6 հարց։
Խորհուրդը նախ քննարկեց Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թվականի բյուջետային հայտին հավանություն տալու, հաստիքացուցակում փոփոխություն կատարելուն հավանություն տալու և տեսչական մարմնի չօգտագործված ֆինանսական միջոցները հաջորդ եռամսյակ տեղափոխելուն հավանություն տալու վերաբերյալ հարցերը։
Օրակարգում էին նաև՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2021 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների կատարողականի գնահատումները հաստատելու և հաշվետվություններին հավանություն տալու և տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 1-ին եռամսյակի կատարողականի գնահատումը հաստատելու և հաշվետվությանը հավանություն տալու վերաբերյալ հարցերը։
Նիստի ընթացքում քննարկվեցին տեսչական մարմնի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմները, բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկները խորհրդի կողմից ընդունվեցին ի գիտություն: