Նորություններ
-
26 հուլիս 2025 Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ:
-
26 հուլիս 2025 Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Փրկարար ծառայությունն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։
-
25 հուլիս 2025 Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար Մուսոնդա Մումբայի հետ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունը ներկայումս գտնվում է Զիմբաբվեում և մասնակցում է համաժողովի աշխատանքներին՝ ներկայացնելով Հայաստանի ջրային և խոնավ տարածքների պահպանությանն ուղղված քաղաքականությունը և իրականացվող ծրագրերը։
-
25 հուլիս 2025 Ալթայի միջազգային համաժողովում ներկայացվեց Հայաստանի կենսաբազմազանության և էկոտուրիզմի ներուժը Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի եզակի բնաշխարհն ու էկոտուրիզմի հնարավորությունները։
-
25 հուլիս 2025 Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։