Նորություններ
-
17 փետրվար 2025 Փաստեր Սևանա լճի մասին Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի, Սևանա լիճ են թափվում 30 գետ և գետակ (այդ թվում՝ երկու խոշոր աղբյուրներ), որոնց գումարային ելքը կազմում է 24.0 խոր.մ/վրկ, ամենաջրառատ գետն Արգիճին է 5.38 խոր.մ/վրկ տարեկան միջին ելքով
-
14 փետրվար 2025 Սահմանվել են սնդիկի արտահանման և սնդիկի ներմուծման կարգերն ու արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը Համաձայն 2017 թվականին ՀՀ-ի կողմից վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև 2022 թվականին ընդունված «Սնդիկի մասին» օրենքի պահանջի, Կառավարության որոշմամբ
-
12 փետրվար 2025 Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՇՄՆ Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է ձևաչափի գործնական նշանակության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը՝ կլիմայի փոփոխությունների մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների շրջանակում սահմանված թիրախների ապահովման նպատակով:
-
11 փետրվար 2025 Մեկնարկել են Օրհուսի կոնվենցիայի 2021-2024 թթ. իրականացման Ազգային զեկույցի կազմման աշխատանքները Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Օրհուս կենտրոնների ուժեղացում՝ նպաստելով արդյունավետ բնապահպանական կառավարմանը և կայուն զարգացմանը» ծրագրի շրջանակում ոլորտային հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ ձևավորվել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող տեղեկատվության հասանելիության, հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության հարցերով ֆոկուս խմբեր։
-
10 փետրվար 2025 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի փետրվարի 3-9-ը Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (09.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։