Նորություններ
-
19 նոյեմբեր 2025
Հայաստանը միանում է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության «NDC Action Now – գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին
Հայաստանը պաշտոնապես միացել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության կողմից ներկայացված և Բրազիլիայի ու Դանիայի համանախագահությամբ ձևավորված «NDC Action Now – գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին՝ վերահաստատելով իր հանձնառությունը կլիմայական փոփոխությունների դեմ համատեղ, արագացված և արդյունավետ գործողություններին։
-
18 նոյեմբեր 2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Խոսքից՝ գործողության. COP30-ը դարձնել կլիմա–բնություն համադրված գործողությունների շրջադարձային պահ» բարձր մակարդակի միջոցառմանը
Նախարարը Բրազիլիայում մասնակցել է «Խոսքից՝ գործողության. COP30-ը դարձնել կլիմա–բնություն համադրված գործողությունների շրջադարձային պահ» բարձր մակարդակի մեկնարկային միջոցառմանը, որտեղ ներկայացրել է Հայաստանի մոտեցումները և տեսլականը՝ համաշխարհային բնապահպանական քաղաքականության համադրման ուղղությամբ։
-
18 նոյեմբեր 2025
COP30-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի ազգային զեկույցը
Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող COP30-ի շրջանակում «Կլիմա-բնություն. սիներգիկ կապի ամրապնդում COP30-ում» բարձրաստիճան միջոցառմանը Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի ազգային զեկույցը՝ անդրադառնալով երկրի կլիմայական խոցելիությանը, իրականացվող բարեփոխումներին և միջազգային համագործակցության կարևորությանը։
-
18 նոյեմբեր 2025
Ժնևում մեկնարկել է Օրհուսի կոնվենցիայի Կողմերի հանդիպման ութերորդ նստաշրջանը
Կողմերի հանդիպումը նախատեսում է ընդունել մի շարք կարևոր որոշումներ՝ տեղեկատվության մատչելիություն, որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցություն, արդարադատության մատչելիություն և միջազգային որոշումների կայացման գործընթացում հանրային ներգրավվածություն ոլորտներում։
-
18 նոյեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում ունեցավ Բնության համաշխարհային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քիրսթեն Շույթի հետ
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում ունեցավ Բնության համաշխարհային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քիրսթեն Շույթի հետ: