Նորություններ
-
22 նոյեմբեր 2024 Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները և ոլորտի համապարփակ ռազմավարության մշակման առաջարկվող հայեցակարգային մոտեցումները Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի փորձագետները ներկայացրել և շահակիր պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման առաջարկվող հայեցակարգային մոտեցումներն ու ռազմավարության հակիրճ բովանդակությունը։
-
21 նոյեմբեր 2024 Կայացել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը Աշխատաժողովին մասնակցել են վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլինա Գեգինատը, ներկայացուցիչներ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից, Համաշխարհայի բանկի հայաստանյան գրասենյակից, հասարակական ու միջազգային կազմակերպություններից։
-
20 նոյեմբեր 2024 Նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է «Անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնությունների ներկա վիճակը Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկման Հայաստանի անտառային դաշինքի հրավերով նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է «Անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնությունների ներկա վիճակը Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկման։
-
19 նոյեմբեր 2024 Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլինա Գեգինատի գլխավորած պատվիրակության հետ Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը նախ շնոհավորել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի առթիվ, և նշել, որ հատկապես COP17 համաժողովը Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալելու համատեքստում չափազանց կարևոր են ծրագրի բաղադրիչները, որոնք ուղղված են կենսաբազմազանության վերականգնմանն ու էկոհամակարգերի պահպանությանը։
-
19 նոյեմբեր 2024 Քննարկում «Արփի լիճ» ազգային պարկի գրավչությունը բարձրացնելու նպատակով Քննարկվել է «Արփի լիճ» ազգային պարկի գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը: