Նորություններ
-
18 հունվար 2023
Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում սոճենի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդության հետ կապված խնդիրները
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ, մասնագիտական ստորաբաժանումների, Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի, գիտական հատվածի ներկայացուցիչների և անտառագետների մասնակցությամբ քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում սոճենի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդության հետ կապված խնդիրները։
-
18 հունվար 2023
Հայաստանը ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։
Հայաստանն աշխարհում երեսունութերրորդ, իսկ Կովկասում առաջին երկիրն է, որն ստորագրում է այս հռչակագիրը։ Դրանով իսկ՝ Հայաստանը պարտավորվում է կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններում ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը:
-
17 հունվար 2023
Բնապահպանական խաղերի ներկայացում
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները շարունակում են իրականացնել էկոլոգիական իրազեկմանը և մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։
-
17 հունվար 2023
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ու Էստոնիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հայաստանյան պատվիրակության կազմում գործուղվել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
-
13 հունվար 2023
Հանդիպում-քննարկում շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ
Սիրելի գործընկերներ,
Սույն թվականի հունվարի 19-ին, ժամը 15։00-ին Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է հանդիպում-քննարկում նախարար Հակոբ Սիմիդյանի հետ՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ։