ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.01.2023
Հանդիպում-քննարկում շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ

Սիրելի գործընկերներ,
Սույն թվականի հունվարի 19-ին, ժամը 15։00-ին Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է հանդիպում-քննարկում նախարար Հակոբ Սիմիդյանի հետ՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող  անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման օրակարգային հիմնական հարցերն են.
-Շրջակա միջավայրի արդի հիմնախնդիրները և դրանցից բխող սպառնալիքները Հայաստանի Հանրապետությունում,
-Շրջակա միջավայրի կառավարման արդյունավետության բարձրացման գործում շահագրգիռ կողմերի ներգրավման և ակտիվ համագործակցության արդյունավետ ձևաչափը,
-Բնապահպանական ակտիվիզմ և այլ հարցեր
Ակնկալում ենք մասնակիցների ակտիվությունը հանդիպման օրակարգի ձևավորման, ինչպես նաև խնդիրների առաջադրման և դրանց լուծումների հնարավոր տարբերակների քննարկման հարցում։
Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում  եք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ shorturl.at/eps59  մինչև հունվարի 17-ը ժամը 18։00-ն
Հանդիպումը տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարությունում։
Հասցե` ՀՀ, ք.Երևան,0010, Հանրապետության հրապարակ,
Կառավարության 3-րդ տուն, հեռ. +374 11 818559, Էլ.հասցե` minenv@env.am