Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները շարունակում են իրականացնել էկոլոգիական իրազեկմանը և մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։
Այս համատեքստում հունվարի 21-ին ժամը 12։00-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա բնապահպանական խաղերի ներկայացում-միջոցառում։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն խաղեր, որոնք ստեղծվել են բնապահպանական կրթությունը և, մասնավորապես, բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում երեխաների իրազեկվածությունն ու ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով։
Միջոցառումը նախատեսված է 8-15 տարեկան երեխաների համար։Ընթացքում երեխաների հետ հարցուպատասխանի ձևաչափով կկազմակերպվեն նաև ինտերակտիվ խաղեր։
Սիրով սպասում ենք։
Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 34