Նորություններ
-
13 հոկտեմբեր 2022
Հոկտեմբերի 12-ին կայացավ «Հայաստանում կանաչ պարտատոմսերի թողարկման շրջանակային մոդելի կառուցվածքի և բովանդակության մշակում․ միջազգային ֆինանսական հաստատությունների դերը կանաչ պարտատոմսերի մշակման և թողարկման գործում» խորագրով աշխատաժողովը
Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» («Scaling up green finance practices in Armenia») դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 12-ին կայացավ «Հայաստանում կանաչ պարտատոմսերի թողարկման շրջանակային մոդելի կառուցվածքի և բովանդակության մշակում․ միջազգային ֆինանսական հաստատությունների դերը կանաչ պարտատոմսերի մշակման և թողարկման գործում» խորագրով աշխատաժողովը։
-
13 հոկտեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունն ուսուցողական այցով Ֆինլանդիայում է
«Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունն ուսուցողական այցով Ֆինլանդիայում է։
-
13 հոկտեմբեր 2022
Շրջակա միջավայրի մոնիտորինգ՝ «Պոնտոս» ծրագրով. ինչու է ծաղկում Սևանը, և ինչպես լուծել խնդիրը
Բնապահպանական խնդիրները լուծելու համար Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի և Ուկրաինայի մասնագետները համախմբվել են մեկ՝ «Պոնտոս» հարթակում:
-
11 հոկտեմբեր 2022
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ Շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ներին հեռադիտակներ է նվիրաբերել
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 5 ՊՈԱԿ-ներին նվիրաբերել և «Արփա» պահպանվող լանդշաֆտին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել է բարձրակարգ գույք, որն էականորեն կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության պահպանությանն ու մոնիթորինգի իրականացմանը։
-
10 հոկտեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Տնտեսության «կանաչեցում» համաեվրոպական տարածաշրջանում․ Համագործակցություն հանուն կայուն ենթակառուցվածքի համաժողովին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Կիպրոսի Հանրապետությունում կայացած «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» նախարարական համաժողովի շրջանակում մասնակցել և ելույթով հանդես է եկել Տնտեսության «կանաչեցում» համաեվրոպական տարածաշրջանում․ Համագործակցություն հանուն կայուն ենթակառուցվածքի համաժողովին։