Նորություններ
-
6 հուլիս 2022
«Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցության հուշագիր է կնքվել
Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթության զարգացմանը, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը, բնապահպան մասնագետների պատրաստմանը, վերապատրաստմանը և բնապահպանական խնդիրների լուծման համար գիտական նորարարական գաղափարների ներկայացմանը նպաստելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, և Շրջակա միջավայր և առողջություն/Environment and Health հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Լիանա Մարգարյանի համագործակցության հուշագիր են կնքել։
-
4 հուլիս 2022
Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է
Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը
-
4 հուլիս 2022
Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի
Հայաստանյան և արտասահմանցի բնապահպանները համաժողովի երկու օրերին փորձելու են Սևանի էկոհամակարգի բարելավման տարբեր լուծումներ մշակել։ Երկու տարի առաջ մեկնարկած EU4Sevan ծրագրով՝ այս ընթացքում հատուկ տեխնիկա ու մոնիթորինգային սարքավորումներ են ձեռք բերվել, մաքրվել են լիճ թափվող գետերի հուները, Սևանի ավազանի գյուղերում քիմիական պարարտանյութերից բնականի անցնելը խրախուսող նախագծեր են իրականացվել։
-
4 հուլիս 2022
Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օր, դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է
Հուլիսի 3-ն առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը լավ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի ԻՐԱՏԵՍԱԿԱՆ է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։
-
4 հուլիս 2022
Կարմիր Կատար լեռ
Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն' 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: