ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.01.2023
Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում սոճենի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդության հետ կապված խնդիրները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ, մասնագիտական ստորաբաժանումների, Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի, գիտական հատվածի ներկայացուցիչների և անտառագետների մասնակցությամբ քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում սոճենի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդության հետ կապված խնդիրները։
Հիվանդությունը նկատվել է դեռևս 2017 թվականին: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: 
Այս պրոցեսներին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: Հիվանդության տարածումը շարունակվում է մինչ օրս և տարեց տարի հիվանդության օջախներն ավելանում են: 
Նախարարի տեղակալը լսել է խնդրի շուրջ մասնագետների կարծիքները, դիտարկումների վերաբերյալ զեկույցներ և խնդրել է առավել սերտ համագործել՝ լուծումներ գտնելու ճանապարհին։
Քննարկվել է միջգերատեսչական համագործակցությամբ կարճաժամկետ ապագայում օջախների մեկուսացման քայլերը և  հիվանդության դեմ պայքարի միջոցների կիռաման եղանակները։