Նորություններ
-
1 օգոստոս 2022 Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդունել է մի շարք պաշտոնատար անձանց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իհաբ Նասրին, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահաա Դիսուկիին, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության փոխդեսպան Մոհամեդ Սալահին և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության կցորդ Մկրտիչ Կարապետյանին։
-
1 օգոստոս 2022 Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հետևել է «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում անցկացված «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանը և այլ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ հետևել են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում անցկացված «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը:
-
1 օգոստոս 2022 Լուսանկարում «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնի բնակիչներն են «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին։Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
-
1 օգոստոս 2022 Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է քաղաքացիների և քննարկել նրանց հուզող հարցերը։
-
1 օգոստոս 2022 Աշխատանքային քննարկում «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ