Նորություններ
-
14 մարտ 2023
Հայաստանում մեկնարկեց Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
Այսօր Երևանում մեկնարկել է Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը, որի նպատակն է UNCCD-ի շրջանակներում մշակել արդյունավետ քաղաքական կուրս և ձեռնարկել միջոցներ՝ ուղղված երաշտի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը։
-
13 մարտ 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ջրային ոլորտի ռազմավարության մշակման հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հայեցակարգային մոտեցումները:
-
10 մարտ 2023
Գյուղատնտեսական հողհանդակների այրման բնապահպանական հետևանքների վերաբերյալ ընդլայնված խորհրդակցություն Շրջակա միջավայրի նախարարությունում
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված քննարկում՝ նվիրված գյուղատնտեսական հողհանդակների այրման բնապահպանական հետևանքներին։
-
10 մարտ 2023
Թափուկ վառելափայտ հավաքելու հստակ ժամանակացույց է սահմանվել
Անտառամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներն այսուհետև չեն կարող տարվա բոլոր ամիսներին թափուկ վառելափայտ հավաքել:
-
9 մարտ 2023
Այսօր շրջակա միջավայրի նախարար Հ․ Սիմիդյանն ընդունել է ԲՀՀ (WWF) տարածաշրջանային և հայաստանյան գրասենյակների տնօրեններին
Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ինթերնեյշնլ եվրոպական ծրագրային գրասենյակների տարածաշրջանային տնօրեն Աջայ Բարային և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) hայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանին։
Հանդիպմանը մասնակցել է նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Արամ Մեյմարյանը։
Ողջունելով գործընկերներին՝ նախարարն անդրադարձել է Շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) միջև առկա երկարամյա և արդյունավետ համագործակցությանը։