Նորություններ
-
29 հուլիս 2022 Հանրային լսման հրավեր Հարգելի՛ քաղաքացիներ, Սույն թվականի օգոստոսի 3-ին ժամը՝ 12։30 հրավիրում ենք մասնակցելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպվող բաց հանրային լսմանը։
-
29 հուլիս 2022 Շրջակա միջավայրի նախարարությունում ամփոփվել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱՄՆ Անտառային ծառայության միջազգային ծրագրերի գրասենյակի կողմից կազմակերպված անտառային հրդեհների առավարման և արագ արձագանքման թեմայով դասընթացները Շրջակա միջավայրի նախարարությունում ամփոփվել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱՄՆ Անտառային ծառայության միջազգային ծրագրերի գրասենյակի կողմից կազմակերպված անտառային հրդեհների առավարման և արագ արձագանքման թեմայով դասընթացները, որոնք իրականացվում էին «Հայաստանում և Եվրասիայում անտառային հրդեհների և արագ արձագանքման թեմաներով կարողությունների զագացում» ծրագրի շրջանակում։
-
29 հուլիս 2022 ԱԻՆ փրկարարները սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել Հուլիսի 28-ին, ժամը 16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։
-
29 հուլիս 2022 Օրը մեկնարկենք դրական լուրերով «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:
-
28 հուլիս 2022 Երևան քաղաքի «Թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախադպրոցական սաները Հայաստանի բնության պետական թանգարանում Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական կրթության և դաստիարակության որակի բարելավման, հասարակության էկոլոգիական գիտակցության և մտածելակերպի կայացման և էկոլոգիական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական կրթության կազմակերպման գործընթացը։