Նորություններ
-
14 հունիս 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում-քննարկում է ունեցել
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում-քննարկում է ունեցել շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ։
-
12 հունիս 2023
Քննարկվել է Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը
Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը:
Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի քննարկմանը։
-
9 հունիս 2023
Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան
Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է:
-
9 հունիս 2023
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում քննարկում
Հայաստանի Հանրապետությունում պլաստիկի վերամշակման ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց լուծման հնարավոր ուղիների մշակման նպատակով շահագրգիռ գերատեսչությունների և տնտեսվարողների մասնակցությամբ շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում քննարկում։
-
8 հունիս 2023
Տեղի են ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության առանցքային պաշտոնների ընտրություններ
Մայիսի 22-ից հունիսի 2-ը Ժնևում կայացած Համաշխարհային օդերևութաբանական 19-րդ կոնգրեսի շրջանակներում հունիսի 1-2-ը տեղի են ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) առանցքային պաշտոնների ընտրություններ։