Նորություններ
-
20 հունիս 2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի կոմիտեի նիստի և տեխնիկական աշխատանքային խմբի հանդիպմանը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի կոմիտեի նիստի և տեխնիկական աշխատանքային խմբի հանդիպմանը:
-
20 հունիս 2023
Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։ Նախկին խորհրդի կազմը լուծարվել է։
-
20 հունիս 2023
Իրականացվում են արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման աշխատանքներ
Հարգելի՛ քաղաքացիներ, ի պատասխան գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերի` հայտնում ենք, որ խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
«Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադրության ներքո են գտնվում գորշ արջերի առանձնյակների վարքի ուսումնասիրությունները և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների քննարկումները։
-
19 հունիս 2023
Բնապահպանական սուբվենցիաների տրամադրման միջոցով կխթանվեն շրջակա միջավայրի բարելավմանն ու պահպանությանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը
Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել լրացումներ, ինչի արդյունքում, համայնքներին բնապահպանական սուբվենցիաների տրամադրման միջոցով կխթանվեն շրջակա միջավայրի բարելավմանն ու պահպանությանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը, կապահովվի դրանցում պետության գործուն մասնակցությունը։
-
17 հունիս 2023
Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Այս տարի Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է «Կանայք և հողերը, նրանց իրավունքները» կարգախոսի ներքո։