Նորություններ
-
27 հունիս 2023
Անտառներում իրականացվում են ավիացիոն-կենսաբանական պայքարի միջոցառումներ
Սույն թվականի հունիսի 26-ին անտառներում մեկնարկել են ավիացիոն-կենսաբանական պայքարի միջոցառումներ։
Նախորդ տարիներին ավիացիոն պայքարը կատարվել է քիմիական եղանակով, իսկ այս տարի անցում է կատարվել կենսաբանականի։ Պայքարի այս տեսակը միտված է առավել խորքային պայքար մղելու հիվանդությունների զարգացման և վնաստաուների վերարտադրողականւթյան դեմ՝ ապահովելով երկարաժամկետ արդյունք։
-
23 հունիս 2023
Անցկացվել է TAIEX փորձագիտական առաքելություն օդի որակի և արդյունաբերական աղտոտման և արդյունաբերական վտանգների վերաբերյալ
Հունիսի 19-ից 22-ը Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց TAIEX փորձագիտական առաքելություն օդի որակի և արդյունաբերական աղտոտման և արդյունաբերական վտանգների վերաբերյալ։
-
23 հունիս 2023
Կենսառեսուրսների կառավարման վարչություն
Վարչության պետ՝ Սևակ Բալոյան, վարչության գլխավոր մասնագետներ՝ Մարինե Կոծինյան, Տաթևիկ Կիրակոսյան, Ալվարդ Ասլանյան, Գայանե Նիկողոսյան, Նարինե Ղազարյան, Տաթևիկ Խուդավերդյան, ավագ մասնագետներ՝ Արևիկ Սարդարյան, Քրիստինե Բարսեղյան, մասնագետ՝ Արմինե Գլիչյան։
-
21 հունիս 2023
Վարդավառի լճում անկած ձկների և ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքները
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հայտնում է.
Համացանցում տարածված՝ Երևան քաղաքի Վարդավառի լճում անկած ձկների վերաբերյալ ահազանգի հետքերով՝ Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցները նշված վայրում իրականացրել են համատեղ ուսումնասիրություններ, կատարվել է ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում։
-
21 հունիս 2023
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված ահազանգի մասին
Հարգելի քաղաքացիներ,
Ի պատասխան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված «Ահազանգ. Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք» վերտառությամբ հրապարակումների, հայտնում ենք հետևյալը.