Նորություններ
-
6 հոկտեմբեր 2022 Շարունակվում են Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները «Սևան»ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Վարդենիկ տեղամասում ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից:
-
6 հոկտեմբեր 2022 Հայաստանում ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցում է կառավարության՝ հողի դեգրադացիայի չեզոքացմանն ուղղված ջանքերին ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ պաշտոնապես մեկնարկեց մի ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ երկրում հողերի դեգրադացման խնդրին համապարփակ լուծում տալու հարցում:
-
5 հոկտեմբեր 2022 Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին Հարգելի´ քաղաքացիներ, Ի պատասխան Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտները հայտնաբերվել են, կազմվել է արձանագրություն։
-
3 հոկտեմբեր 2022 Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 16 ապօրինի խեցգետնաորսիչ Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 16 ապօրինի խեցգետնաորսիչ։
-
3 հոկտեմբեր 2022 Հայաստանը որդեգրում է միջոլորտային մոտեցում ջրային ոլորտի կառավարման մարտահրավերներին դիմակայելու համար Թանկարժեք ջրային ռեսուրսների կայուն կառավարումն առանցքային դեր կխաղա Հայաստանի սոցիալ-տնտեսական շարունակական զարգացման գործում։ Երկրի մշակաբույսերի շուրջ 80%-ը ոռոգվում է։ Գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի 12%-ը, իսկ հիդրոէներգիան կազմում է ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի 40%-ը։