Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել լրացումներ, ինչի արդյունքում, համայնքներին բնապահպանական սուբվենցիաների տրամադրման միջոցով կխթանվեն շրջակա միջավայրի բարելավմանն ու պահպանությանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը, կապահովվի դրանցում պետության գործուն մասնակցությունը։
Նախագծի ընդունման արդյունքում.
- ազդակիր համայնքների համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն առավել մեծամասշտաբ բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման համար,
- բնապահպանական ծրագրերը կդառնան ավելի համայնքահենք և հասցեական,
- էականորեն կմեծանան մշակվող և իրականացվող բնապահպանական ծրագրերի քանակը և ընդգրկման շրջանակները,
- պետական համաֆինանսավորման շնորհիվ կապահովվի բնապահպանական ծրագրերի պլանավորման, մշակման ու իրականացման կայունությունն ու շարունակականությունը։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/5868