Նորություններ
-
3 հուլիս 2023
Ի՞նչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածում տեղադրված սարքավորումը
Հարգելի' քաղաքացիներ, վերջին օրերին սոցիալական հարթակներում ակտիվ քննարկվում է, թե ինչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի M-4 մայրուղու 57կմ հատվածում տեղադրված սարքավորումը։
-
3 հուլիս 2023
Կապուտան/Գոգի լիճ
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող՝ «Զանգեզուր» արգելավայրի աննման գեղեցկություններից մեկը՝ Կապուտան/Գոգի լիճը։
-
30 հունիս 2023
Իրականացվել են մակերևութային ջրերի ֆիզիկաքիմիական, հիդրոկենսաբանական ու հիդրոմորֆոլոգիական հետազոտության և ջրի նմուշառման աշխատանքներ
«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում հունիսի 19-27-ն իրականացրել են մակերևութային ջրերի ֆիզիկաքիմիական, հիդրոկենսաբանական ու հիդրոմորֆոլոգիական հետազոտության և ջրի նմուշառման աշխատանքներ:
-
29 հունիս 2023
Նախարար Հակոբ Սիմիդյանի նախաձեռնությամբ քննարկվել է սոճիների չորացման խնդիրը
Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան»ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճիների չորացման խնդիրը։
-
28 հունիս 2023
Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է քննարկում
Հարգելի գործընկերներ
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ս.թ. հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, նախարարությունում կազմակերպվում է քննարկում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևան մասնաճյուղի Ախթամար տեղամասում սոճենի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդության խնդրով մտահոգ բնապահպանների, հասարակական կազմակերպությունների, գիտական հանրույթի ներկայացուցիչների մասնակցությամբ։