Նորություններ
-
11 օգոստոս 2022 Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպում է ունեցել կորեական «LX Korea» ընկերության մասնագիտական խմբի ղեկավար Ջոնգյուն Յունի հետ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Կադաստրի կոմիտեի ստանդարտացված տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի ստեղծմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած կորեական «LX Korea» ընկերության մասնագիտական խմբի ղեկավար Ջոնգյուն Յունի հետ։
-
11 օգոստոս 2022 Հանդիպում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների հետ և շրջայց հանրային լողափում Այսօր նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում։ Ազգային պարկում նախարարի տեղակալը, պարկի տնօրենի պաշտոնակատար Կարեն Մնացականյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հանդիպում քննարկում են անցկացրել ձկնորսությամբ և ձկան արտահանմամբ զբաղվող քաղաքացիների և անհատ ձեռներեցների հետ։
-
10 օգոստոս 2022 Ոռոգման նոր համակարգ՝ Ուրցաձոր և Շաղափ համայնքներում Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը շարունակում է բարձրացնել ու ամրապնդել բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների հարմարվողականության կարողությունները:
-
10 օգոստոս 2022 Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում՝ տեղում ծանոթանալու «Մխչյան ֆիշ», Սայաթ-Նովա համայնք՝ «Մաքս ֆիշ» և Սիփանիկ համայնք՝ «Ինտեր ակվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ձկնաբուծարաններում ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառված ձկնատեսակներին, դրանց քանակներին, վիճակին և պահման պայմաններին։
-
9 օգոստոս 2022 «Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից Զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքում ազգային պարկի աշխատակազմի կողմից իրականացվել են մաքրման աշխատանքներ. տարածքը մաքրվել է աղբից: