ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.06.2023
Կենսառեսուրսների կառավարման վարչություն

Վարչության պետ՝ Սևակ Բալոյան, վարչության գլխավոր մասնագետներ՝ Մարինե Կոծինյան, Տաթևիկ Կիրակոսյան, Ալվարդ Ասլանյան, Գայանե Նիկողոսյան, Նարինե Ղազարյան, Տաթևիկ Խուդավերդյան, ավագ մասնագետներ՝ Արևիկ Սարդարյան, Քրիստինե Բարսեղյան, մասնագետ՝ Արմինե Գլիչյան։
Վարչության հիմնական գործառույթներն են՝

  • վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու թույլվությունների տրամադրման գործընթացի կազմակերպումը և ապահովումը,
  • ՀՀ տարածքից բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու ու ՀՀ տարածք ներմուծելու թույլվությունների տրամադրման գործընթացի կազմակերպումը և ապահովումը,
  • վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր և վայրի բույսերից դեղաբուսական հումք արտահանման դեպքում մեկանգամյա լիցենզիաների տրամադրման գործընթացի կազմակերպումը և ապահովումը,
  • ԵԱՏՄ անդամ պետությունների կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ արտահանման դեպքում արտահանման մեկանգամյա լիցենզիաների տրամադրման գործընթացի կազմակերպումը և ապահովումը,
  • «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (ՍԻԹԵՍ) կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու, վերարտահանելու թույլտվությունների տրամադրման գործընթացի կազմակերպումը և ապահովումը,
  • կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման թույլտվությունների տրամադրման, պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպումը և ապահովումը,
  • անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման գործընթացի կազմակերպումը և ապահովումը,
  • նախարարությանը վերապահված, ՀՀ կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքների կանոնակարգման գործընթացի կազմակերպումը և ապահովումը
  • Վայրի կենդանական և բուսական պաշարների կադաստրների ստեղծումը, վարումը և դրանց վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրումը
  • Վարչության կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ (https://bit.ly/3P5PIi7