Նորություններ
-
21 նոյեմբեր 2025
Հայաստանը պաշտոնապես միացել է Bled Water Forum-ի Փորձագիտական Կոմիտեին
Հայաստանի միանալը կոմիտեին կարևոր քայլ է՝ ուղղված փորձագիտական համաշխարհային համագործակցության ընդլայնմանը և խմելու ջրի ոլորտում գիտելիքների, չափորոշիչների ու նորարարությունների զարգացման համատեղ նպատակի ամրապնդմանը։
-
21 նոյեմբեր 2025
Ավարտվեց Հայաստանի Հանրապետության պատվիրակության այցը և մասնակցությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել գործընթացում ներգրավված բոլոր գործընկերներին՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եգանյանին, ինչպես նաև նախարարության և միջազգային գործընկերներին։
-
21 նոյեմբեր 2025
Կայացել է Օրհուսի կոնվենցիայի կողմերի 8-րդ և դրա ԱԱՏՌ արձանագրության կողմերի 5-րդ նստաշրջանը
Բարձրաստիճան հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ով հանդես է եկել ելույթով պանելային քննարկման ժամանակ։ Արա Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում թվային գործիքների կիրառման վերաբերյալ և հրավիրել ներկաներին՝ մասնակցելու 2026-ի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունենալիք #COP17-ին։
-
20 նոյեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենին
Հանդիպման ընթացքում անդրադարձել են երկու երկրների միջև բնապահպանական ոլորտում համագործակցության շարունակական ընդլայնմանը, ներառյալ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական կայունության և բնապահպանական ռիսկերի նվազեցման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններին։
-
20 նոյեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆրանսիայի էկոլոգիական անցման, կենսաբազմազանության և կլիմայի ու բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբուի հետ
Քննարկել են շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, կլիմայական քաղաքականության և երկկողմ համագործակցության խորացման առաջնահերթությունները։