21.11.2025
Հայաստանը պաշտոնապես միացել է Bled Water Forum-ի Փորձագիտական Կոմիտեին
Տեղեկացնում ենք, որ Հայաստանը պաշտոնապես միացել է Bled Water Forum-ի Փորձագիտական Կոմիտեին։
Կոմիտեի կազմում Հայաստանը ներկայացնում է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ պարոն Արա Մկրտչյանը, ով համակարգում է Հայաստանի բնապահպանական քաղաքականության հետևյալ ուղղությունները՝
- Ջրային քաղաքականություն,
- Մթնոլորտային քաղաքականություն,
- Անտառային քաղաքականություն,
- Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականություն,
- Հողերի և ընդերքի քաղաքականություն։
Հայաստանի միանալը կոմիտեին կարևոր քայլ է՝ ուղղված փորձագիտական համաշխարհային համագործակցության ընդլայնմանը և խմելու ջրի ոլորտում գիտելիքների, չափորոշիչների ու նորարարությունների զարգացման համատեղ նպատակի ամրապնդմանը։
