Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել գործընթացում ներգրավված բոլոր գործընկերներին՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եգանյանին, ինչպես նաև նախարարության և միջազգային գործընկերներին։
Այս օրերին հագեցած օրակարգով մի շարք երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր երկրների պատվիրակությունների հետ, բարձր մակարդակի միջոցառումներին ներկայացվել են 2026 թվականին Հայաստանում հյուընկալվող ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի 17-րդ համաժողովի` #CoP17-ի օրակարգը, երկրի տեսլականը և նախաձեռնությունները։
Այցի շրջանակում ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք նոր հնարավորություններ կբացեն ապագա համագործակցությունների համար։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել նաև Բելեմում՝ համաժողովի տարածքում տեղի ունեցած հրդեհի միջադեպի առնչությամբ հանրության անհանգստության ու աջակցող հաղորդագրությունների համար,
հուսալով, որ բրազիլացի գործընկերներն արագ և արդյունավետ կհաղթահարեն միջադեպի հետևանքները, իսկ համաժողովը լիարժեքորեն կծառայի իր նպատակին՝ նպաստելով համաշխարհային կլիմայական օրակարգի առաջմղմանը։
