Նորություններ
-
20 նոյեմբեր 2025
Նախարարի տեղակալ Վահե Դավթյանը քննարկել է անտառային ոլորտում ՊԳԿ ծրագրերի ընթացքն ու առաջիկա գնահատման առաքելության այցը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ։ Քննարկման հիմնական թեմաները եղել են անտառային ոլորտում իրականացվող ծրագրերը, դրանց ընթացիկ փուլերը և առաջիկայում նախատեսվող գնահատման առաքելության այցի կազմակերպչական հարցերը։
-
20 նոյեմբեր 2025
Մեկնարկում են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում վերահսկողության ուժեղացված միջոցառումները
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ անցկացվեց Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող վերահսկողության ուժեղացված միջոցառումների և ներգրավված գերատեսչությունների փոխգործակցության ծրագրի իրականացմանն առնչվող աշխատանքների մեկնարկային հանդիպումը։
-
20 նոյեմբեր 2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Բրազիլիայի անտառային ծառայության գլխավոր տնօրեն Գարո Բաթմանյանին
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Բրազիլիայի անտառային ծառայության գլխավոր տնօրեն Գարո Բաթմանյանին, ով միջազգային լայն փորձ ունի անտառային կայուն կառավարման, ինչպես նաև՝ անտառների և կենսաբազմազանության վերականգնման ոլորտներում։
-
20 նոյեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարար պարոն Գիլբերտո Պիկետտո Ֆրատինի հետ
COP30-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարար պարոն Գիլբերտո Պիկետտո Ֆրատինի հետ։
-
19 նոյեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ռիոյից Բելեմ. սիներգիկ գործողություններ էկոհամակարգերի վերականգնման և կլիմայական կայունության համար» բարձր մակարդակի միջոցառմանը
Միջոցառումը միտված էր ընդգծելու Ռիոյի երեք կոնվենցիաների փոխկապակցվածությունը, ինչպես նաև ներկայացնելու այն քայլերը, որոնք երկրների կողմից ձեռնարկվում են համակցված գործողությունների համար՝ նպատակ ունենալով առաջ մղել կլիմայի, կենսաբազմազանության և հողային ռեսուրսների պահպանման համաշխարհային օրակարգերը։