Նորություններ
-
10 օգոստոս 2025 Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
-
8 օգոստոս 2025 Վերջին շաբաթվա շոգ եղանակները և գրանցված բարձր ջերմաստիճանները Հայաստանում - Ավելի քան մեկ շաբաթ է ինչ Հանրապետության ողջ տարածքում դիտվում է բարձր ջերմային ֆոն։ Նման երկարատև շոգ եղանակները ընդունված է անվանել «ջերմային ալիքներ», որոնք առանձին շրջաններում կարող են վտանագավոր լինել մարդկանց առողջության համար։
-
8 օգոստոս 2025 Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին և ծրագրերի ղեկավար Արման Ավագյանին CNF-ն Հայաստանում գործում է 2009 թվականից և այդ ժամանակից ի վեր հանդիսանում է բնության պահպանության ոլորտում նախարարության հուսալի գործընկերը՝ շարունակական օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, նպաստելով կառավարման համակարգերի զարգացմանը և տրամադրելով ֆինանսական ու տեխնիկական աջակցություն։
-
8 օգոստոս 2025 Քննարկվել են սողանքավտանգ տարածքներում անտառապատման, ջրահեռացման և ապօրինի ծառահատումների վերահսկողության հարցերը ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
-
8 օգոստոս 2025 ՀՀ կառավարության հավանության է արժանացել «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշման նախագիծը Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության ներկայացրած հայցերը և վերականգնել է Հայաստանի Հանրապետության իրավունքը Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոցում գտնվող, հեռուստաաշտարակին հարող տարածքում 5 հողամասի նկատմամբ։