ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.11.2025
Կայացել է Օրհուսի կոնվենցիայի կողմերի 8-րդ և դրա ԱԱՏՌ արձանագրության կողմերի 5-րդ նստաշրջանը

Բարձրաստիճան հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ով հանդես է եկել ելույթով պանելային քննարկման ժամանակ։ Արա Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում թվային գործիքների կիրառման վերաբերյալ և հրավիրել ներկաներին՝ մասնակցելու 2026-ի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունենալիք #COP17-ին։
Կոնվենցիայի ազգային համակարգողը  հանդես է եկել եույթներով՝ ներկայացնելով Հայաստանում իրականացվող աշխատանքը շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվության հասանելիության, հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության ապահովման ուղղությամբ։ 
Նշել է առկա և բարելավվող այն մեխանիզմները, որոնք կիրառվում են ապահովելու ավելի արդյունավետ մասնակցություն,  օրինակ բերելով նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման ու գործունեության կարգի հստակեցումը, նախարարին կից երիտասարդական խորհուրդը և այլն։
Ընդգծել է, որ Արդարադատության ակադեմիայի հետ հուշագրով ամրապնդված համագործակցությունը նոր ընթացք կտա այդ ոլորտում կարողությունների զարգացմանն ու բնապահպանական կոնվենցիաների մասին իրազեկության բարձրացմանը։
Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման շրջանակում տեղի է ունեցել Բնապահպան ակտիվիստների հարցերով հատուկ զեկուցողի ընտրություն։ Վերընտրվել է Միշել Ֆորսը։ Վերջինս 2026-ին պլանավորում է այց Հայաստան։
Համապատասխանության կոմիտեի անդամների ընտրությամբ երեք նոր անդամներ են  ընտրվել, այդ թվում՝ նաև Հայաստանի առաջադրած թեկնածուն՝ ԵՊՀ Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր Օլիմպիա Գեղամյանը։