Նորություններ
-
1 օգոստոս 2023
Տեղի է ունեցել Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանն ուղղված քննարկում
Աղվերանում տեղի է ունեցել «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում ծրագրի շրջանակներում իրականացված «Ջրային ոլորտի իրավական բացերի վերլուծության» արդյունքում արված առաջարկությունների և ճանապարհային քարտեզի քննարկման արտագնա աշխատաժողովը։
-
31 հուլիս 2023
Մի՛ աղտոտեք շրջակա միջավայրը
Հարգելի՛ քաղաքացիներ, հանգստյան օրերին ամառվա տապից պաշտպանվելու նպատակով ձեզանից շատերն իրենց հանգիստը կազմակերպում են բնության գրկում և բնության նկատմամբ ոչ սրտացավ վերբերմունքի արդյունքում վնասում շրջակա միջավայրը։
-
28 հուլիս 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ Երևանի Օրհուս գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։
-
28 հուլիս 2023
Հայաստանի մարզերի երիտասարդները՝ «Հարմարվողականության փորձարարական լաբորատորիա»-ում
Հուլիսի 25-ից 27-ը Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ագրոկրթական կենտրոնում համախմբել էր Հայաստանի մարզերի 40 երիտասարդների՝ վերջիններիս կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ դասախոսություններ ներկայացնելու, համայնքներում բնապահպանական նորարարական լուծումներ մշակելու և ներկայացնելու համար։
-
27 հուլիս 2023
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշ երթուղիներ փակ են զբոսաշրջային այցերի համար
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը փակ են զբոսաշրջային այցերի համար