Նորություններ
-
8 օգոստոս 2023
Սեփական միջոցներով COP28 - ին մասնակցության հայտերի ընդունում
2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովին (COP 28) սեփական միջոցներով մասնակցել ցանկացողները կարող են դիմել շրջակա միջավայրի նախարարություն՝ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվելու համար։
-
8 օգոստոս 2023
Առաջիկա օրերին Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40…+42 աստիճան տաքություն
Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում Հրդեհային անվտանգության խնդիրները թեմայով մամուլի ասուլիս է տեղի ունեցել։
Ասուլիսի ընթացքում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը անդրադարձել է անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։
-
8 օգոստոս 2023
Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Հայաստանի Հանրապետության Արարարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին Կոնվենցիայի (Էսպո) ներքո «անդրսահմանային վնասակար ազդեցության վերաբերյալ արդյունավետ խորհրդակցությունների անցկացումն ապահովելու նպատակով բավարար տեղեկատվության փոխանակման» վերաբերյալ Հայաստանին ուղղված Ադրբեջանի նամակը։
-
8 օգոստոս 2023
Ստեղծվել է անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խումբ
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խումբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշում է ստորագրել Հայաստանում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ։
-
7 օգոստոս 2023
Հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը
Հարգելի՛ քաղաքացիներ, առաջիկա օրերին Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40…+42 աստիճան տաքություն:
Բարձր ջերմաստիճանը իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։