Նորություններ
-
17 նոյեմբեր 2023
Հանրապետության մի շարք լեռնային հատվածներում տեղացել է առաջին ձյունը
Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված անցած գիշեր և այսօր առավոտյան ժամերին հանրապետության ողջ տարածքում դիտվել են տեղումներ, ծովի մակերևույթից 2000մ և ավելի բարձրությունների վրա ձյան տեսքով։
-
17 նոյեմբեր 2023
Հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստի արդյունքում ստորագրվեց Արձանագրություն
Ի լրումն հայ-իրականական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 10-12 կայացած 17-րդ նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների և վերոնշյալ հանձնաժողովի փոխըմբռնման հուշագրի «Ջուր և շրջակա միջավայր» բաժնի 3.2-3.6 կետերի իրականացման ուղղությամբ ս.թ. նոյեմբերի 15-16-ին Երևանում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթիի գլխավորությամբ կայացավ համատեղ նիստ։
-
15 նոյեմբեր 2023
Տեղի է ունեցել հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել են հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստին։
-
15 նոյեմբեր 2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանն ընդունել են Համաշխարհային բանկի խորհրդակցական առաքելությանը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանն ընդունել են Համաշխարհային բանկի խորհրդակցական առաքելությանը՝ Երկրի կլիմայի և զարգացման զեկույցը քննարկելու նպատակով։
-
13 նոյեմբեր 2023
Տեղի է ունեցել «ՀՀ բնության պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Տեղի է ունեցել «ՀՀ բնության պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքները։