Նորություններ
-
18 օգոստոս 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։
-
18 օգոստոս 2023
Շրջակա միջավայրի նախարարության ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության միջև համագործակցության հուշագիր է կնքվել
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործում ընդհանուր նպատակների առկայությունը և փոխհամագործակցության կարևորությունը, Սևանա լճի հարակից համայնքներում էկոլոգիական կրթության զարգացմանը, Սևանա լճի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը նպաստելու և Սևանա լճի հանդեպ վերաբերմունքի ու վարքագծի փոփոխմանն ուղղված գործիքակազմի մշակման ու կիրառման նպատակով այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, և ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը ՝ ի դեմս Գոհար Մնացականյանի համագործակցության հուշագիր են կնքել։
-
17 օգոստոս 2023
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2023-2024 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
-
16 օգոստոս 2023
Սեմինար ուղղված Քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարմանը
Օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային կարողությունների զարգացում՝ Ստոկհոլմի, Բազելի, Ռոտերդամի, Մինամատայի կոնվենցիաների և քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցումների /SAICM/ իրագործման նպատակով» ծրագրի ներածական սեմինարը, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի («Հայհիդրոմետ» ՊՈԱԿ) տնօրեն Լևոն Ազիզյանը, ծրագրի ազգային համակարգող, շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Անահիտ Ալեքսանդրյանը, ծրագրի ղեկավար խորհրդի անդամները և ծրագրի ոլորտին առնչվող մասնագետները։
-
14 օգոստոս 2023
Ջրվեժի անտառպարկ տարածքում կրակ է նկատվում
Ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի անտառպարկ տարածքում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել թիվ 9 և թիվ 11 ՀՓՋ-ներից 1-ական մարտական հաշվարկ և ԵՓՎ ՀՓԱԿ հերթապահ խումբը։