Նորություններ
-
9 նոյեմբեր 2023
Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն:
Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի ընդունման և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը։
-
9 նոյեմբեր 2023
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է. իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:12-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Մոտ 7 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, ծառի թափուկներ և կոճղեր։
-
8 նոյեմբեր 2023
Կայացել է «Շիկահող» պետական արգելոցի և «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ», «Սև լիճ» պետական արգելավայրերի համար կառավարման պլանի մշակման աշխատաժողովը
Կայացել է «Շիկահող» պետական արգելոցի և «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ», «Սև լիճ» պետական արգելավայրերի համար կառավարման պլանի մշակման երրորդ խորհրդակցական աշխատաժողովը:
Աշխատաժողովին մասնակցել են նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը և աշխատակիցներ, ծրագիրն իրականացնող՝ «Սոլյուտոն» ՍՊԸ տնօրեն՝ Արեգ Կարապետյանը և ներկայացուցիչներ, «ՊՏԱԾ-Հայաստան» ծրագրի ղեկավար Միշել Բլիմսրիդերը, ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն՝ Արսեն Գասպարյանը և ծրագրի փորձագետներ։
-
7 նոյեմբեր 2023
Հրդեհ «Դիլիջան ազգային պարկի» տարածքում
Նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։
-
7 նոյեմբեր 2023
Ներկայացնում ենք Հայաստանի Բնության պետական թանգարանի մասին պատմող ֆիլմը
Հարգելի քաղաքացինե՛ր,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բնության պետական թանգարանի մասին պատմող ֆիլմ։
Հայաստանի Բնության պետական թանգարանն է, որտեղ ամենայն մանրամասնությամբ կարող եք ծանոթանալ Կարմիր գրքում հանդիպող կենդանիների անհետացող և հազվագյուտ տեսակներին, Հայաստանի ինքնատիպ և չքնաղ բնաշխարհին։