Նորություններ
-
11 հունվար 2023
Նորաշենի արգելոցը կրկին բաց է այցելուների համար. սահմանափակումները դրական են ազդել էկոհամակարգի վրա
Երկու տարվա սահմանափակումները դրական են ազդել արգելոցի էկոհամակարգի վրա: Այս տարվա հուլիսից արգելոցը նորից բացվեց այցելուների համար, սակայն արդեն նոր կանոններով. խնջույքների փոխարեն այստեղ հնարավոր է այցելել ճանաչողական զբոսաշրջության, ուսումնաարտադրական պրակտիկաների և կրթադաստիարակչական միջոցառումների նպատակով:
-
10 հունվար 2023
Հայտարարվել է տեղական ենթակապալառուի մրցույթ
«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում հայտարարվել է տեղական ենթակապալառուի մրցույթ` նախագծելու և իրականացնելու ջրային հիմնախնդիրների և օդի աղտոտման վերաբերյալ հաղորդակցության և իրազեկության բարձրացման միջոցառումներ:
-
9 հունվար 2023
Խիստ արգելքի ընթացքում առգրավվել է 1200կգ «սիգ» տեսակի ձուկ
«Սևան» ազգային պարկի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ Ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու մյուս գերատեսչությունների ներկայացուցիչները Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում են խստացված վերահսկողությունը Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում, բացօթյա վաճառակետերում։
-
9 հունվար 2023
Եղանակը Հայաստանում
Մոտ 20-օրյա խիստ չոր և տաք եղանակից հետո, ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է ձյուն։
Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15սմ, հանրապետության մյուս շրջաններում՝ 1-5սմ։
-
9 հունվար 2023
Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումների շրջանակում լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում՝ հունվարի 5-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ: