ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.12.2023
Ստրասբուրգում կայացավ Բեռնի կոնվենցիայի) կոմիտեի նիստը

Բեռնի կոնվենցիան ընդունում է Ռազմավարական ծրագիր՝ ուղղորդելու իր առաջընթացը դեպի բնության պահպանման 2030 թիրախներ:
2023թ. նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Ստրասբուրգում կայացավ Բեռնի կոնվենցիայի (ամբողջական անվանումը՝ Կոնվենցիա Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին) կոմիտեի 43-րդ նիստը։ Նիստի ընթացքում կոնվենցիայի մշտական հանձնաժողովը ընդունեց 2030 թվականի ռազմավարական պլանը:
Նիստին մասնակցել են «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի ազգային համակարգող Տաթևիկ Ցյուրքերը և «Աֆրիկյան-Եվրասիական չվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի ազգային համակարգող Կարեն Աղաբաբյանը։
Թեև Կոնվենցիայի 44-ամյա գործունեության ընթացքում կոնվենցիան իրականացնում է  բազմաթիվ ծրագրեր և թիրախներ, այնուամենայնիվ առաջին անգամն է, որ կոնվենցիան հանդես է գալիս նման համապարփակ և պարզեցված տեքստով՝ հստակ ներկայացնելով նպատակներ, ցուցիչներ և թիրախներ և միարժամանակ հետևում է այլ բնապահպանական հաստատություններին, որոնք վերջերս ընդունել են ռազմավարություններ, մասնավորապես 2030 թվականին Եվրոպական հանձնաժողովի Կենսաբազմազանության ռազմավարությունը և Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը 2030/2050 (GBF):
Ռազմավարական ծրագիրը մշակվում էր 3 տարի, սակայն  Covid 19-ի համաճարակի և գլոբալ կենսաբազմազանության շրջանակը վերջնականացման պատճառով այն հետաձգվում էր։ Այժմ մշտական հանձնաժողովի անդամ պետությունները պատրաստակամություն են հայտնել աշխատել միասին՝ իրականացնելու ռազմավարական պլանը ինչպես տեղական այնպես էլ համաեվրոպական մակարդականերում։ 
Ռազմավարական ծրագիրը հետևում է 2021 թվականին Կոմիտեի կողմից Բեռնի տեսլականի կոնվենցիայի ընդունմանը մինչև 2030 թվականը և դրա 4 նպատակները.

  • ՆՊԱՏԱԿ 1. Մեծացնել բնական և կիսաբնական էկոհամակարգերի տարածքը, կապը, ամբողջականությունը և ճկունությունը, այդ թվում՝ պահպանվող տարածքների և այլ արդյունավետ տարածքների բնապահպանական միջոցառումները, որոնք ընդգրկում են ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30%-ը:
  • ՆՊԱՏԱԿ 2. Բարելավվել  վտանգված տեսակների պահպանության կարգավիճակը, խթանել տեղական տեսակների առկայությունը և դադարեցնել է մարդածին ազդեցության պատճառով տեսակների անհետացումը։
  • ՆՊԱՏԱԿ 3. Վայրի բուսական և կենդանական աշխարհի և նրանց բնական միջավայրերի, պահպանվում և ընդլայնվում է ապահովելով անվտանգ, մաքուր, առողջ և կայուն միջավայր:
  • ՆՊԱՏԱԿ 4. Բավարար ռեսուրսներն առկա են և արդյունավետորեն օգտագործվում են ռազմավարական ծրագրի բոլոր նպատակներին հասնելու համար:

Մշտական կոմիտեի նախագահ տիկին Մերիկե Լինամագին նշել է, որ այժմ կմեկնարկեն Ռազմավարական ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքները, և Բեռնի կոնվենցիան կհետևի ձեռք բերված առաջընթացին, և թե ինչպես են տարբեր գործիքակազմը կարող է օգնել կողմերին դրա իրականացման գործում:
Բեռնի կոնվենցիայի քարտուղար պարոն Միքայել Փոուտիսերը նշել է, որ ընդունված ռազմավարական ծրագիրը կհեշտացնի համագործակցությունը Բեռնի կոնվենցիայի կողմերի միջև և, ի վերջո, կօգնի Եվրոպայում և նրա սահմաններից դուրս կենսաբազմազանության առավել լավ պաշտպանությանը:
Ռազմավարական ծրագրի հետ մեկտեղ ընդունվել է նաև առաջարկություններ, որը կուղղորդի դրա իրականացումը, ներառյալ միջնաժամկետ և վերջնական վերանայումները: 2024 թվականին կձևավորվի Կողմերի և դիտորդային կազմակերպություններից կազմված աշխատանքային խումբը, որն էլ կհետևի ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքին։