ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.12.2023
Կայացավ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը։  
Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեն, ինչպես նաև ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, ԲԾԻԳ ՊՀ-ի տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանը, ԲԾԻԳ ՊՀ-ի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը, Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող, երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգի ժամանակավոր առաջադրված ներկայացուցիչ Գրեսա Բեքիրաջը (առցանց մասնակցություն), «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի գլխավորած պատվիրակությունը, Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան գրասնյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՇՄՆ հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը, ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության կապիտալ ծախսերի, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Սուքիասյանը:
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեի ողջույնի խոսքերից հետո ՊԳԿ ներկայացուցիչ, ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը ներկայացրել է ծրագրի շրջանակներում 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև 2024 թվականի գործողությունների պլանը, որից հետո ԲԾԻԳ ՊՀ-ի աշխատակից Կորյուն Բզնունին ներկայացրել է ծրագրի 2024 թվականի տարեկան աշխատանքային ժամանակացույցը և գնումների պլանը:
Ծրագրի գործողությունների պլանի, տարեկան աշխատանքային ժամանակացույցի և գնումների պլանի ներկայացումից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկումներ, հնչել են հարցեր ծրագրի իրականացման, ռիսկերի կառավարման վերաբերյալ և ծրագրի արդյունավետ իրականացման հետ կապված այլ հրատապ հարցեր:
Կառավարման խորհրդի անդամները որոշում են կայացրել հավանություն տալ «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի 2024 թվականի տարեկան աշխատանքային ժամանակացույցին և գնումների պլանին։