Նորություններ
-
12 օգոստոս 2024
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները երկօրյա ճանաչողական այց կատարեցին Բերդի «Սորաններ» դենդրոպարկ և «Զիկատար» պետական արգելավայր
Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն օգոստոսի 8-ից 9-ը ճանաչողական այց են կատարել Բերդի «Սորաններ» դենդրոպարկ և «Զիկատար» պետական արգելավայր՝ ծանոթանալու արգելավայրի կենսաբազմազանությանը, ծառուտների պատմությանը և տեղական բնության առանձնահատկություններին։
-
12 օգոստոս 2024
Էկոպարեկային ծառայության կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
-
10 օգոստոս 2024
Oգոստոսի 10-12-ին երեկոյան ժամերին Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում
Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կանխատեսումների օգոստոսի 10-12-ին երեկոյան ժամերին Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
-
8 օգոստոս 2024
Ծանոթացեք «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում գործող անվճար և վճարովի ծառայություններին
«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում գործող անվճար և վճարովի ծառայությունները՝
-
8 օգոստոս 2024
Քննարկվել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնապահպանների հետ քննարկվել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը։