ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.11.2024
Քննարկվել է սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները

Այսօր ընդլայնված կազմով քննարկվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։
Զեկուցվեց, որ շարունակվում են հանդիպումները  ձկնորսների հետ`բացատրելու ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորությունը։
Նախարարը նշեց, որ  այս տարի քաղաքացիները   Սևանա լճից և «Սևան» ազգային պարկի տարածքից շարունակում  են  կամովին դուրս  բերել իրենց լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները։
Պատասխանատուներին հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել և մշտադիտարկումներ անցկացնել, որ այս դրական տենդենցները շարունակվեն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առկա խնդիրները՝ կապված առգրավված ձկնապաշարի պահման և գիտական համայնքի կողմից իրականացվող ուսումնասիրությունների վերաբերյալ։