Նորություններ
-
15 օգոստոս 2024
Սաևնա լճի մակարդակը 21սմ-ով բարձր է նախորդ տարվա համեմատ
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Սևանա լճի մակարդակը սույն թվականի օգոստոսի 14-ին կազմում է 1900.66մ, ինչը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.45մ-ից։
-
14 օգոստոս 2024
Մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում
Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) օգոստոսի 8-12-ին, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ օգոստոսի 10-ին և 11-ին, Արաբկիր վարչական շրջանում՝ օգոստոսի 11-ին:
-
13 օգոստոս 2024
Երկարաձգել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծին կարծիքներ ներկայացնելու ժամկետը
Հասարակական կազմակերպությունների առաջարկին ընդառաջ գնալով Շրջակա միջավայրի նախարարությունը երկարաձգել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծին կարծիքներ ներկայացնելու ժամկետը։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7464/about
-
13 օգոստոս 2024
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ն իր մասնակցությունն է ունեցել ամենամյա Երիտասարդական փառատոնին
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում՝ օգոստոսի 12-ին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ն իր մասնակցությունն է ունեցել Կապան համայնքում անցկացվող ամենամյա «Երիտասարդական փառատոն-8848» 2024-ին։
-
12 օգոստոս 2024
ՄԱԿ-ի երիտասարդության համաշխարհային օրը բնապահպանական մարտահրավերների համատեքստում
Օգոստոսի 12-ին աշխարհում նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված երիտասարդության համաշխարհային օրը։ Օրվա խորհրդի շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել «ՄԱԿ-ի երիտասարդության համաշխարհային օրը բնապահպանական մարտահրավերների համատեքստում» խորագրով միջոցառում ավագ դպրոցների սաների մասնակցությամբ։