ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.11.2024
Էկոդաս նվիրված Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի Կարմիր գրքին

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները հերթական էկոդասն  են անցկացրել, այս անգամ՝ նվիրված Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի Կարմիր գրքին:
Գրեթե 50 աշակերտի և ուսանողի Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության  գլխավոր մասնագետ Մարիետա Ավետիսյանը ներկայացրեց Կարմիր գրքի ստեղծման պատմությունը, նշանակությունը, գրքում զետեղված կենդանական և բուսական աշխարհի անհետացող կամ անհետացման եզրին գտնվող տեսակների առանձնահատկությունները։ Ներկայացվեց նաև Կարմիր գրքի հավելվածը։
Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը  պատանի բնասերների ուշադրությունը հրավիրեց կենդանական աշխարհի պաշտպանությանն ուղղված այն պատասխանատու վարքագծին, որը պետք է կրի յուրաքանչյուր մարդ։
Աշակերտներն ու ուսանողները դիտեցին ֆիլմեր, որոնք պատմում էին Կարմիր գրքում զետեղված կենդանիների ու բույսերի մասին։
Միջոցառումն ավարտվեց խաղ-վիկտորինաներով։ Որպես խաղի հաղթողներ դպրոցականները մրցանակ ստացան Կարմիր գրքեր։