Նորություններ
-
28 հոկտեմբեր 2024
Հայաստանում կայացավ ջրային ռեսուրսների առաջին հեքաթոնը
Եվրոպական միության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով և Շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել էր 34 երիտասարդի՝ միասնական ջանքերով մշակելու թվային լուծումների գաղափարներ, ուղղված ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։
-
28 հոկտեմբեր 2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է COP 16-ի հանդիպմանը
«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսի նախագահի հրավերով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Կոլումբիայի Հանրապետությունում մասնակցում է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսի տասնվեցերորդ հանդիպմանը (COP 16)։
-
25 հոկտեմբեր 2024
Կայացել է Հայաստանում ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը
Կոնֆերանսն անցկացվում է «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում, որը մեկնարկել է Շվեցարական համագործակցության գրասենյակի (SDC) և գործընկեր կառույցների նախաձեռնությամբ: FORACCA-ի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետազոտական թիմը իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն:
-
25 հոկտեմբեր 2024
Իրականացվել են «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և էներգետիկ կառավարիչների նշանակման» թեմայով դասընթացներ
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» աջակցությամբ իրականացվել են «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և էներգետիկ կառավարիչների նշանակման» թեմայով դասընթացներ:
-
24 հոկտեմբեր 2024
Ներկայացվել է բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը
Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը։