Նորություններ
-
5 նոյեմբեր 2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացումների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:
-
1 նոյեմբեր 2024
Բարի գալուստ Հայաստան #COP17
Բարի գալուստ Հայաստան #COP17
-
1 նոյեմբեր 2024
COP16-ի նախագահ Սուսանա Մուհամադն իր շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքներն է հղել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին
Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար, COP16-ի նախագահ Սուսանա Մուհամադն իր շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքներն է հղել Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը և պատվիրակության ղեկավար Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին` քվեարկության արդյունքում հաղթանակ տանելու և Կողմերի հաջորդ համաժողովը Հայաստանում հյուրընկալելու առթիվ։
-
1 նոյեմբեր 2024
Հայաստանը՝ #COP17-ն հյուրընկալող երկիր
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CBD) կողմերը Կոլումբիայում քվեարկեցին Կողմերի հաջորդ համաժողովի (COP) օգտին, որը տեղի կունենա 2026 թվականին Հայաստանում։
-
1 նոյեմբեր 2024
Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կայանալու է Երևանում 2026 թվականին
Հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։