Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր՝ մարտի 4-ի ԱԺ նիստի ընթացքում խորհրդարանին է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը, ինչպես նաև դրանց վճարման կարգը։
Այս նախագծով 1-ին փուլով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել միայն կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը։ Դրանք նախատեսվում է ավելացնել հիմնականում մոտ 2 անգամ, բացառությամբ սիգ ձկանտեսակի, որի համար նախատեսվում է դրույքաչափը ավելացնել մոտ 3 անգամ՝ սահմանելով 1 կգ-ի համար 200 դրամ՝ գործող 65 դրամի փոխարեն։
Ներկայացված նախագծով առաջարկվում է վերանայել նաև կենսառեսուրսի համար սահմանված բնօգտագործման վճարի վճարման կարգը, համաձայն որի այն կիրականացվի ոչ թե փաստացի օգտագործված ծավալների, այլ պայմանագրով կամ լիցենզիայով տրամադրված չափաքանակի համար։
